Զարմանում ենք մեր սպորտային անհաջողությունների վրա... իզուր.. ամեն բան բնականոն է, քանի որ ուղղակի չի կարող Հրազդանի ձորում կամ Ծիծեռնակաբերդի բարձունքում սպորտային պարապմունքներ անցկացնող հայ մարզիկը հաղթել իրենից 150 անգամ լավ պայմաններում մարզվող այլազգի հակառակորդին...

Ինչքան կարող են էս մեր տղերքը մեջտեզից ճղվելով մեդալ բերեն... ինչքան կարող են նրանց մեջ շատ-շատերը չգնահատված լինեն... ինչքան կարող են անտանելի պայմաններում մարզվեն ու ապրեն... վերջիվերջո հենց նրանք հաճախ ավելի մեծ հեղինակություն ու ճանաչում են բերում մեր երկրին, քան հարյուրավոր չինովնիկներ....

Մի բան էլ. Էդ ինչից ա, որ մեր մարզիկները ուրիշ երկրների թիմերի կազմում լիքը մեդալ են բերում, իսկ մենք դեռ էսպես առանց մեդալ «ֆռֆռում ենք»:

Հ.Գ. Ի դեպ, անձի պաշտամունքը վնասակար է սպորտի զարգացման համար. Սա էլ ուղղակի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել