1992 թ․ աշնանը, երբ Լաչինի միջանցքում վիճակն առավել քան օրհասական էր, և կար միջանցքը կորցնելու վտանգ, Վազգեն Սարգսյանի որոշմամբ զենքի կոչվեցին և ռազմադաշտ (հիմնականում՝ Ղոչազ և «Կոբրայի դիրքեր») ուղարկվեցին նաև ներքին զորքերի ուժայինները, նույն ինքը՝ «մլիցեքը»։ Նրանցից շատերն այդպես էլ հետ չդարձան, շատերի դիակներն անթաղ մնացին…
Սա՝ ի գիտություն չարանենգ դիտավորությամբ Բանակն ու ոստիկանական համակարգն իրար հակադրողներին և ուժային կառույցների մտածված թիրախավորմամբ զբաղվողներին հավատացող մեր ժողովրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել