Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Իսմայիլիի շրջանում մասնակցել է հեծանիվների արտադրության գործարանի բացման արարողությանը։
Որից հետո, ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Երկրի նախագահը փորձարկել է գործարանի կողմից արտադրվող հեծանիվը»։
Բայց արի ու տես, որ սա հերթական ոչ խորը մտածված ադրբեջանական միֆերից է։ Ալիևը, իրեն դնելով հյուսիսեվրոպական զուսպ կենցաղով ապրող պաշտոնյայի տեղ, հեծանիվով պտույտ է կատարել գործարանի տարածքում։ Հետաքրքիրն այն է, որ այդ հեծանիվը ոչ թե եղել է «հայրենական» արտադրության, այլ իտալական «Marzocchi» ընկերության արտադրված։
Մենք չենք քննարկում՝ իրո՞ք Ադրբեջանում արտադրում են հեծանիվներ, թե ուղղակի մասերը ներկերլով՝ հավաքում են տեղում։
Հարցն այն է, որ այս երկրում շատ բան է կառուցվում միֆերի վրա, որը, ցավոք, տարիների ընթացքում երիտասարդության մոտ տպավորվում է՝ որպես իրականություն։
Հ.Գ. դե ասա ուզում էիր հեծանիվ քշեիր՝ Բաքվի բուլվարում քշեիր, է՜լի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել