Tert.am-ը գրում է.

Արբեզ» հյուրանոցը գտնվում է Ֆրանսիայի ու Շվեյցարիայի սահմանին` Լը Քյուր գյուղում: Երկրների միջև սահմանն անցնում է ուղիղ հյուրանոցի և նույնիսկ` որոշ սենյակների միջով:

Ինչպես նշում է Metro.co.uk-ը` շատ զբոսաշրջիկներ այստեղ են հասնում հռչակավոր հյուրանոցի «սահմանազատիչ» մահճակալներում գոնե մեկ գիշեր անցկացնելու և ուշագրավ լուսանկարներ ստանալու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ հյուրանոցում նաև ռեստորան կա, որը նույնպես «կիսված» է. մի մասում կարելի է փորձել ավանդական շվեյցարական, իսկ մյուսում` ֆրանսիական ուտեստ:

Կայքը գրում է, որ հյուրանոցը հարուստ պատմություն ունի. այն կառուցվել է Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև 1862 թվականին սահման անցկացնելուց առաջ, և սկզբում եղել է որպես մթերային խանութ: Շատ ավելի ուշ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այն իր չեզոք դիրքի շնորհիվ դարձել է փախստականների և ֆրանսիական դիմադրության շարքերում պայքարողների ապաստարան: Արդեն 1921 թվականին այն գնել ու վերափոխել են հյուրանոցի:

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել