Գյուղատնտեսությունը որքան էլ զարգացող, այդքան էլ ռիսկային ոլորտ է: Հայաստանում վերջին տարիներին առկա է զգալի առաջընթաց, ի վերջո այն համարվում է մեր տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Խնդիրն սակայն այն է, որ անգամ պետական զգալի աջակցությունը, մասնավորի հետ համագործակցությունն ու հարկային լուրջ արտոնությունները չեն կարող ապահովագրել եղանակային վայրիվերումներից:
Սպասվում է, որ KfW գերմանական զարգացման բանկի աջակցությամբ, Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում կներդրվի ապահովագրական համակարգ:

Այն նախատեսված կլինի բնական աղետների դեմ պայքարի և դրանց հետևանքով առաջացած վնասների նվազեցման համար: Մասնավորապես ՝ համապատասխան ենթակառոցվածքներ ստեղծելուց զատ օրակարգում նաև ապահովագրական
համակարգի ներդրման հարցն է:

Այս փուլում կատարվում են ֆինանսական գնահատականներ և հստակեցվում են գործիքներ, որոնք հիմնված են միջազգային տարածաշրջանային փորձի վրա:

Կարելի է սպասել. որ պիլոտային ծրագրերը կյանքի կկոչվեն հաջորդ տարի: Սպասվում է, որ ծրագրերի թիվը կհասնի 30-ի:
Դրանցից 15-ը՝ հակակարկտային ցանցերի, 10-ը` կաթիլային ոռոգման և 5-ը` ցրտահարությունների դեմ պայքարի նոր տեխնոլոգիաների օգտագործման համար:

Նման կերպ գյուղացին կապահովագրվի և փաստացի կրած վնասը կամ խոտան հանդիսացող բերքի վրա ներդրված գումարները կվերադարձվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել