Tert.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ կայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Դատարանը կալանավորման որոշում կայացրեց, որից հետո ասացին, որ Սեդրակ Նազարյանին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Քիչ անց կգնանք և կճշտենք՝ արդեն տեղափոխել են, թե ոչ»,- ասաց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել