Tert.am-ը գրում է.

«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների գործերը միացվել են և կքննվեն մեկ վարույթում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նա նշեց, որ քրեական գործերի միացումը պատճառաբանվում է նրանով, որ «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալներն անցնում են այլ քրեական գործերով, այդ պատճառով Հատուկ քննչական ծառայության որոշմամբ քրեական գործերը միացվել են և գործը շարունակվում է քննվել մեկ վարույթում։


Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանին երկու անգամ էր մեղադրանք առաջադրվել՝ մեկը 2015թ.  ապրիլին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ մյուս մեղադրանքն առաջադրվել էր 2016թ. հունիսին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել