Մեղմ ասած սխալ կլինի ասել, որ աշխարհում ահաբեկչությունների թիվը նվազել է, բայց դրանց մասին այսօր ավելի քիչ ենք կարդում քան օրինակ տարվա սկզբին կամ նախորդ տարվա վերջին ամիսներին:

Իսլամական պետության բազաներին՝ ռուսական ավիահարվածների «փառատոնի» ժամանակաշրջանում տեղեկատվական հոսքերում ИГИЛ բառը օգտագործված հրթիռների քանակից ավելի շատ էինք հանդիպում: Այդ շրջանում ռուսական տեղեկատվական հոսքերը ուղակի կամ անուղակի կերպով լցվում էին նաև հայկական մեդիա դաշտ ու սոցցանցեր: Եթե հիշում եք, պարբերաբար կարելի էր հանդիպել Իսլամական պետության մասին ամենաթարմ ռեպորտաժներն ու վերջիններիս կողմից արված վիդեոուղերձները:

Այսօր, եթե մենք նման թարմ տեղեկատվություն պարբերաբար չենք ստանում, դա չի նշանակում, որ ԻՊ-ը վերացել է կամ դադարել է ահաբեկչական գործունեությունը: Բայց ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ռուսական ավիահարվածների դադարի հետ մեկտեղ ԻՊ-ի մասին ինֆորմացիայի հոսքերը կրճատվել են: Ի միջի այլոց այն ժամանակվա ինֆորմացիան չէր վերաբերվում զուտ ավիահարվածների քանակին: Այն ժամանակ բավականին մանրակրկիտ ներկայացնում էին, օրինակ ԻՊ-ում կանանց դերակատարումը կամ երեխաների ռազմական պատրաստվածությունը, ԻՊ-ի մեքենաները, նավթային բազաները, այսինքն կարդում էինք ընդհանուր իմֆորմացիա այս կառույցի մասին, իսկ այսօր դրանց մասին նոր բան իմանալը ռուսական ու տեղական մեդիայից մի քիչ բարդացել է:

Այո բնական է, որ հարվածների ժամանակահատվածում համեմատաբար ավելի շատ է լինելու լուսաբանող տեղեկատվությունը, ուստի գործողությունների դադարեցումը բերելու էր լրահոսի թեթևացման, բայց փաստը մնում է փաստ, որ ռուսական գործողությունների համեմատաբար պասիվությունը խիստ թուլացրել է նաև լրահոսում Իսլամական պետության ակտուալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել