Tert.am-ը գրում է.

Յուրաքանչյուր նոր ծանոթության ժամանակ մենք հաշված վայրկյանների ընթացքում որոշում ենք` մարդը մեզ դուր է գալիս, թե ոչ, և այս սկզբունքն աշխատում է երկուստեք: Շատերի համար ծանոթության հետ կապված իրավիճակը սթրեսային է, մանավանդ եթե մարդն իրեն անինքնավստահ է զգում կամ ուղղակի ամաչկոտ է:

AdMe.ru-ն հավաքել է լավ տպավորություն թողնելու խորհուրդները, որոնք և ներկայացնում ենք ստորև.

Աչքերի մեջ նայեք

Զրուցակցի աչքերին ուղղված բաց և ուղիղ հայացքը թույլ կտա արագ մտերմանալ մարդու հետ: Այսպիսի հայացքը վստահության և ազնվության մասին է վկայում: 

 

Անկեղծ ժպտացեք

Նոր մարդկանց հետ ծանոթանալը շատ ավելի հեշտ կդառնա, եթե յուրաքանչյուր հանդիպում ուղեկցեք անկեղծ ժպիտով: Դրական զգացմունքներ ու հույզեր առաջացնող մարդկանց հանդեպ ավելի արագ է համակրանք ծագում:

Հիշեք ողջունելու մասին

Պատահական արտահայտությունից սկսված խոսակցությունը կարող է շփոթեցնել մարդուն: Ավելի լավ է ամենասկզբից ողջունել զրուցակցին և ներկայանալ: Պետք չէ վախենալ անծանոթ մարդկանց առաջինը բարևելուց: Սա հաջողակ ծանոթությունների ամենապարզ բաղադրիչն է, որին հաճախ ուշադրություն չեն դարձնում:

Բաց եղեք և վստահություն դրսևորեք

Մեր մարմինը խոսում է շատ բաների մասին, և անհրաժեշտ տպավորություն ստեղծելու համար կարելի է այս փաստն օգտագործել: Վստահության մթնոլորտ ստեղծելու ազդանշաններն են՝ անկաշկանդ կեցվածքը, ուղիղ, բայց ոչ լարված մեջքը, բարձր պահած գլուխը, ազդրերի մակարդակին գտնվող ձեռքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել