Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանը մերժեց 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի եղբոր) փաստաբանի դիմումը՝ ուժի մեջ թողնելով երկամսյա կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Tert.am- ի հետ զրույցում Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում նույն հիմնավորմամբ, ինչպես առաջին ատյանի դատարանը. «Դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ տեսագրությունը նայելով՝ հիմնավոր կասկած կա, որ Արարատ Խանդոյանը հանցագործություն է կատարել և պետք է մնա կալանքի տակ: Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Արարատ Խանդոյանը ոստիկաններին հորդորում չհարվածել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել