Tert.am Life-ը գրում է.

Այսօր հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Մերի Մակարյանի ծննդյան տարեդարձն է: Մերին շատ է սիրում իր ծննդյան օրն ու ամեն տարի ուրախ տրամադրությամբ է նշում. «Չի եղել մի դեպք, երբ տարեդարձիս միայնակ լինեմ կամ անտրամադիր»:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ այս տարի տարեդարձը որոշել է տոնել Ծաղկաձորում: 

«Ունեմ լավ տրամադրություն, շրջապատված եմ լավ մարդկանցով: Այս տարի ևս փորձել եմ կազմակերպել տարեդարձս, բայց քաղաքից դուրս: Անցյալ տարվա նման շատ հյուրեր չեմ ունենա, բայց մտերիմներս լինելու են»:

Չխախտելով ավանդույթը` Մերին հյուրերին ամեն տարի ներկայանում է ճերմակ զգեստով: Այս տարի ևս բացառություն չէ. «Ամեն տարի ծննդյանս օրը սպիտակ հագուստով եմ լինում. այդ գույնը մաքրություն է խորհրդանշում, իսկ տարեդարձերին մարդ պետք է մաքուր լինի, չէ որ նոր է ծնվել: Փորձում եմ ավանդույթները պահպանել»:

 

 

 

Անցյալ տարի դերասանուհին շատ մեծ շուքով է նշել տարեդարձը: Կարմիր գորգ է եղել, հոբելյարի պատկերով ֆոտոստենդ, որի հետ նկարվել են ընկերները, հետաքրքիր էր իմանալ իսկ այս տարի յուրատեսակ անակնկալ ունենալո՞ւ են հյուրերը. «Այս տարի ինչ-որ բան չեմ մտածել, բայց գուցե ընկերներս մտածած լինեն: Օրը դեռ նոր է սկսվել ու առայժմ չեմ կարող ասել, բայց չեմ էլ բացառում»,-նշեց Մերին:

 

 

Պարզվում է տարեդարձը բավականին աղմկոտ է սկսվել: Մերին ակումբներից մեկում է աշխատում և 00:01-ին աշխատանքի վայրում է եղել, կոլեգաները և ակումբի հյուրերը նրա տոնից անմասն չեն մնացել. «Կոլեգաներս միշտ նրբանկատ են ու ինձ անուշադրության չմատնեցին: Յուրահատուկ անակնկալ էր պատրաստել փոքրիկ քույրս: Նա չգիտեմ ինչպես, բայց կապվել է ընկերներիս հետ ու բոլորի հետ նկարահանել ինձ ուղղված շնորհավորանքներ: Առհասարակ չէի սպասում և գաղափար անգամ չունեի, որ կկարողանա կապ հաստատել բոլոր մտերիմներիս հետ: Ծննդյանս տոնի իսկական անակնկալն է»,- անկեղծացավ Մերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել