Արցունքները խոնավեցնում են

Այսպես կոչվող ֆիզիոլոգիական արցունքները (այսինքն այն արցունքները, որոնք կապված չեն էմոցիաների հետ) պատասխանատու են այն բանի համար, որ աչքերը չչորանան: Սա շատ լավ առիթ է աչքերը հաճախ թարթելու համար: Եթե ստիպված եք ժամերով նստել համակարգչի առջև, ապա ձեր աչքերին տեղական, սակայն ոչ պակաս վտանգավոր չորացում է սպառնում: Երբ զգում եք, որ շատ եք հոգնել, ինչ-որ տխուր բանի մասին մտածեք ու մեկ-երկու արցունք թողեք: Դրանք հավասարաչափ տարածվում են մակերեսով և խոնավեցնում են հոգնած աչքերը:

Արցունքները մաքրում են

Ընդ որում ոչ միայն փոխաբերական, այլև ուղիղ իմաստով: Ամերիկացի բիոքիմիկոս Ուիլյամ Ֆրեյը հաստատել է, որ էմոցիոնալ արցունքները օրգանիզմից հանում են տոքսիններն ու սթրեսի հորմոնները: Իզուր չեն ասում, որ բոլոր հիվանդությունների բժիշկն աղի ջուրն է. արցունքները, քրտինքն ու ծովը: Ի դեպ, տղամարդիկ կանանցից քիչ են լաց լինում, սակայն ավելի շատ են քրտնում, ուստի որպեսզի մաքրենք օրգանիզմը վնասակար նյութերից պետք է կամ լացել կամ էլ քրտնել:

Արցունքները մխիթարում են

Բժիշկ Ֆրեյի հավաստմամբ` արցունքները նպաստում են էնկեֆալինի արտադրմանը, որը ազդում է մորֆինի պես, այսինքն զսպում է ցավային զգացումները: Դա իհարկե չի նշանակում, որ լացը կփոխարինի ատամնաբույժի այցը, սակայն ընդունարանում սպասելիս կարելի է նախապես արտասվել: Գուցե այդքան էլ չցավա:

Արցունքները պաշտպանում են

Արցունքներում առկա լիզոցիմ ֆերմենտը հակաբակտերիալ և հակավիրուսային հատկանիշ ունի: Երբ մենք լավ ենք լինում, հեղուկի մի մասն ընկնում է քիթը (այդ պատճառով ենք լացելիս թաշկինակ օգտագործում), այսպիսով պաշտպանությունն ավելի արդյունավետ է: Թեր դրանից ավելի գեղեցիկ չենք դառնում:

Արցունքները օգնում են

Որպես կանոն լացելու համար պատճառ է լինում: Սթրեսային իրավիճակներում արագանում է զարկերակի աշխատանքը, կարող է բարձրանալ արյան ճնշումը, ավելանում է քրտնարտադրությունը: Այսպիսի ցնցման հետևանքները նվազեցնելու համար ստեղծված է լացը. լացից հետո թե զարկերակը, թե շնչառությունը դանդաղում են, մկանները հանգստանում են, այնպես որ արցունքները հանգստացնում ոչ միայն հոգին, այլև մարմինը: 

Արցունքները թեթևացնում են

Ինչպես հոգին, այնպես էլ գոյությունը: Բացասական էմոցիաները կարող են հետագայում առողջական լուրջ խնդիրների հանգեցնել: Ուստի պետք է ազատվել բացասական էմոցիաներից: Լացը ամենահեշտ և անցավ միջոցն է: 

Արցունքները մոտեցնում են

Իսրայելցի հոգեբան Օրեն Հասենի կարծիքով լացն օգնում է հարթեցնել շրջապատի հետ հարաբերությունները: Երբ դիմացինիդ աչքերը լի են արտասուքներով, իսկ հոգին` տխրությամբ, դժվար է նրան ընկալել որպես հակառակորդ: Լացելով մենք ցույց ենք տալիս մեր անպաշտպանությունը և խոցելիությունը և հասկացնում ենք դիմացինին, որ վստահում ենք նրան: 

Արցունքները բացատրում են

Լացը ոչ վերբալ շփման միջոց է: Էմոցիոնալ ուժեղ ցնցման ժամանակ դժվար է ճիշտ բառեր գտնել, իսկ արցունքներն այդ պահին օգնության են գալիս: Սակայն պետք է հաշվի առնել, որ ամեն անգամ ինչ-որ բան ցանկանալիս լացելն այդքան էլ արդյունավետ չէ: Ձեզնից պարզապես կարող են հոգնել: Էմոցիոնալ շանտաժը դեռ ոչ մի լավ բանի չի հանգեցրել:

Արցունքները բուժում են

Որոշ մասնագետներ համարում են, որ լացը հոգեբանական լուրջ ցնցումներից հետո ադապտացվելու կարևոր փուլ է: 

Մի քանի փաստ...

•Ողջ կյանքի ընթացքում մենք արտադրում ենք մոտ 70 լիտր արցունք:

•Աղջիկները տղաներից 5-6 անգամ շատ են արտասվում, սակայն դա չի նշանակում, որ տղաների կյանքն ավելի քաղցր է: Պարզապես աղջիկների օրգանիզմում ավելի շատ է արցունքների արտադրումը հրահրող հորմոնը:  •Մարդկանց 40%-ը նախընտրում է միայնակ լացել:

•Լացը դեպքերի 20%-ում տևում է 30 րոպե, 8%-ում` մի ժամից ավել:

•Կանանց 49%-ը լացում են միջինում շաբաթը մեկ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել