Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 11-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է հանրապետությունում գործող և հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, մամուլի ասուլիսը հրավիրվել էր բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի, այդ թվում նաև ապրիլյան զարգացումների արդյունքները ամփոփելու, ինչպես նաև գործունեության ընթացիկ և առաջիկա կարևորագույն ուղղությունների նախանշման համատեքստում:

Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը ԼՂՀ ՊՆ ղեկավարը ներածական խոսքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած հիմնական գործընթացների ընդհանուր պատկերը՝ նշելով, որ պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները և կյանքի կոչել այն բոլոր ծրագրային միջոցառումները, որոնք նախանշված են եղել 2016թ. պատրաստության պլանով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել