Tert.am-ը գրում է.

ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը «Россия сегодня» մեդիախմբի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իր ներդրումն ունենալու համար Անկարան փորձում է կողմերի հետ երկխոսություն կառուցել:

 

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այս խնդրի լուծմանը: Մենք փորձում ենք մեր մակարդակում երկխոսություն կառուցել հակամարտության կողմերի հետ»,- ասել է նա։

 

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել