Տարբեր հիվանդությունների պարագայում անհրաժեշտ դեղեր և խորհուրդներ երիկամների, միզուղիների և միզապարկի հետ կապված խնդիրներին` առաջարկելով հյութի բաղադրատոմս, որն օգնում է մաքրել միզուղիներն ու երիկամները:
Երիկամները դուրս են մղում օրգանիզմ մտնող վնասակար նյութերը` օրական 200 լիտր արյուն մաքրելով: Իսկ երիկամների համար առաջնային թշնամիներ են համարվում կենդանական սպիտակուցները, ալկոհոլային խմիչքները, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, կոֆեինը և ծխախոտը:
Երիկամները մաքրելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել, սակայն կարելի է նաև օգտագործել հետևյալ բաղադրությամբ ըմպելիքը.

1 կիվի,
1 բանան,
0.5 կիտրոնի հյութ,
½ բաժակ ընկուզեղեն,
½ ճաշի գդալ մաղադանոս,
1 բաժակ ջուր:

Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները տեղադրել բլենդերում և հարել: Ստացված հյութը պետք է ըմպել ամեն օր, առավոտյան, դատարկ ստամոքսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել