բացել լրահոսը
11.08.2016  16:50

«Արմատական ընդդիմության» քաղաքական նախանձը

Anushik Abgaryan

Երեկ լրահոսում հայտնվել էր «Հայ Ազգային Կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հոդվածը, որը վերաբերում էր ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակին:
Կասկածից վեր է, որ հոդվածը ուներ հստակ «մեսիջներ», որոնք ուղված էին այդ օրերին Խորենացիում գտնվող քաղաքական ուժերին: Մասնավորապես՝ Մուսինյանը նշում է, որ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ իրենք եկել են Խորենացի, որպեսզի թույլ չտան իշխանությանը գրոհել զինյալների վրա և արյուն թափել, այնինչ պետք է մարդկանց կոչ անեին չգնալ Խորենացի և զերծ մնալ որևէ քաղաքական-քաղաքացիական ակցիայից:

Վստահ եմ, որ եթե հոդվածում տեղ չգտներ հեղինակի անունը կամ իր լուսանկարը, ապա ընթերցողը կեզրակացներ, որ հոդվածի հեղինակը իշխանության ներկայացուցիչներից մեկն է կամ իրենց կողմից պատվեր կատարող որևէ մեկը: Այնինչ հեղինակը «արմատական ընդդիմություն» համարվող ՀԱԿ-ի մամլո խոսնակն է:
Հիմա դուք արմատական ընդդիմադիրներ եք թե՞ հույն փիլիսոփաներ; Հեռվից խորհուրդ տալու փոխարեն կարելի էր գալ Խորենացի և կանգնել հանրության կողքին, այլ ոչ թե մի մութ անկյունում պատրաստվել աշնանը՝ փորձելով պահպանել մի քանի մանդատ հաջորդ ընտրություններին:

Ի՞նչ է նշանակում մարդկանց կոչ անել զերծ մնալ քաղաքական ակցիայից: Մարդիկ իրենք են համախմվել: Եթե մի փոքր զոռ տան ուղեղներին ՀԱԿ գիգանտները, կհիշեն, որ այդ օրերին ոչ մեկ չէր կարող ուղորդել այդ մարդկանց ու պահանջեր գնալ կամ չգնալ այնտեղ: Մարդիկ չէին հեռանալու Խորենացուց, իսկ բախումների դեմ Փաշինյանի կոչերի արդյունավետության մասին ինքներդ ամեն ինչ տեսել եք: Առաջին դեպքերից մեկը, երբ ոստիկանների և ակտիվիստների միջև եղավ առճակատում, դա այն ժամանակ էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ մոտ մեկ ժամով գնում է Սարի թաղ՝ հասկանալու այնտեղ ստեղծված իրավիճակը և զրուցելու տեղի բնակիչների հետ: Չցանկանալով որևէ մեկին մեղադրել բախման մեջ, այնուամենայնիվ եկեք չմոռանանք իրականությունը:

Ամեն դեպքում, ՀԱԿ մամլո խոսնակը իր հոդվածով առաջ բերեց այն թեզը, որ «արմատական ընդդիմությունը» կորցրել է իր մարտունակությունը և այժմ կարող է միայն փիլիսոփայել՝ փնովելով հանրության հետ աշխատող և աջակցող քաղաքական գործիչներին: Խոսում է հասարակ նախանձը, քանի որ ՀԱԿ-ը երբեք չի հանդուրժում, երբ ինչ որ քաղաքական սուբյեկտ փորձում է իրենցից համարձակ գտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 539 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝