Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի կողմից ներկայացված  «Բռնադատվածների մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:


Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենսդրական փաթեթում առկա են դրույթներ, որոնք նախկինում լրացվել են օրենքում, իսկ հետո ուժը կորցրած են ճանաչվել։ Բացի դրանից՝ վերլուծությունների պակաս կա. «Վերլուծված չեն 1994 թվականի հունիսի 14-ին ընդունված և առ այսօր գործող «Բռնադատ­ված­ների մա­սին» ՀՀ օրենքի դրույթների կիրառման արդյունա­վե­տությունը, առան­ձին կարգավորումներում տեղ գտած բացթողումները, խնդիրները։ Ներկայացված չեն նաև վի­ճա­կա­գրա­կան տվյալներ այն մասին, թե օրենքի գործողության պահից սկսած քանի բռնա­դատ­ված է օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից և կան արդյոք բռնադատվածներ, որոնք չեն կա­րողացել օգտվել հիշյալ արտոնություններից՝ տարբեր պատճառներից ելնելով»:


Նախարարի խոսքով՝ օրենքի հիման վրա ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է բռնա­դատ­ված­­ների կողմից ներկայացված դիմումներով, նրանց տրամադրում է համապատասխան տե­ղե­կանքներ, վկայականներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել