Tert.am-ը գրում է.

Հայաստանի ու Եվրամիության միջև համընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ  բանակցություններ կընթանան. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը՝ շեշտելով, որ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից արդեն իսկ տրվել է հարցի վերաբերյալ բանակցություններ սկսելու համապատասխան մանդատ:

ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ բանակցություններ սկսելու մասին խոսակցությունները սկսել էին դեռևս Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, ապա հստակ ձևակերպվեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը պետք է սկսեն բանակցություններ համընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել