Ցանկացած պրոդուկտ, մինչև փաթեթավորելը և իրացման խթանման գործառույթներ իրականացնելը, նախ պետք է իրենից որոշակի արժեք ներկայացնի տվյալ շուկայում:

Քաղաքական շուկայում այսօր ունենք այնպիսի թեկնածուներ, որոնք հույսները դրել են «փաթեթավորման» ու «գունավոր քաղաքական պրոմո ակցիաների» վրա...

Քաղաքական կենսափորձ ու անձնական լուրջ ազդեցություն չունենալով` մարդկանց թվում է, թե կարող են երկրի նախագահ դառնալ...
Ամենից շատ ծիծաղեցնում է, երբ որոշ թեկնածուների մանր ու միջին միկրոֆոնները հայտարարում են, թե իրենք արդեն ընտրվել են և այլն, և այլն...

Սթափվե´ք, բարեկամնե´ր, խեղկատակությամբ ու խաղիկներով նախագահ չեն դառնում: 
Մեծ-մեծ խոսացողների մի հսկայական հատված նույնիսկ մի քանի տոկսով պատկերացում չունի, թե ի՞նչ է նշանակում լինել երկրի նախագահ... 
Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի... Մենք արկածախնդիրների պակաս երբեք չենք ունեցել, որոնք ընտրությունների ժամանակ ակտիվացել են, իսկ հետո փուչ լինելու պատճառով նորից կորել են քաղաքական գործընթացների մշուշում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել