Tert.am-ը գրում է.
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հոդվածագիր Իվան Սաֆրոնովն անդրադարձել է օգոստոսի 10-ին Կրեմլում ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանիհանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Օրեր առաջ էլ այս թեման Պուտինը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
  
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ըստ հոդվածագրի, ծրագրվում էր վաղուց, իսկ Պուտինի՝ Ադրբեջան այցից հետո դարձավ անխուսափելի։ Ալիևի հետ ԼՂ խնդիրը քննարկելուց հետո, ըստ թերթի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի, այդ հարցը հայկական կողմի հետ չքննարկելը Ռուսաստանի համար, որպես միջնորդ երկրի, «քաղաքական առումով» սխալ կլիներ։     
«Շատ ու շատ կարևոր է, որպեսզի կյանքի կոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք պատրաստ ենք դրան»,- հայտնել է ՀՀ նախագահը Պուտինին։ Այնուհետ բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով, իսկ Պուտինին միացել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել