Ռուս-թուրքական նոր սիրախաղում ըստամենայնի Հայաստանը կրկին անգամ կագնած է մատաղացույի կարգավիճակի առջև: Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն հայտարարում է, որ ԼՂ հարցը քննարկվելու է Մոսկվա-Անկարա-Բաքու ձևաչափով: Դրան գումարած կրեմլյան խոսնակները` մասնավորապես Դուգինը ուղղակի ցինիկաբար շանտաժի լեզվով նշում են, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության երաշխավորն է, հատուկ շեշտելով, որ Հայաստանը շրջապատված է հիմնականում մուսուլմանական պետություններով և ՀՀ-ն այլ տարբերակ չունի քան այպես կոչված "Լավրովի պլանին" համաձայնվելը: Մեր տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում նաև տարածաշրջանի մյուս խաղացող Իրանի մասնակցությամբ, իսկ մենք մեր մեռած պրոռուսական կործանարար ուղղվածության քաղաքական դաշտի պատճառով բնականաբար չենք կարող դիմագրավել նոր իրավիճակներին և դրանից բխող տարատեսակ մարտահրավերներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել