Պատմության մեջ այս օրը 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող ծայրամասային արվարձանում ստորագրվեց Սևրի հայտնի պայմանագիրը: Այն ստորագրվեց Առաջին աշխարհամարտում հաղթող կողմեր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Պորտուգալիայի և Թուրքիայի միջև: Պայմանագիրը ստորագրեց նաև ՀՀ պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ: Պայմանագրի 88-93 հոդվածները վերաբերվում էին Հայաստանին: ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի վճռի համաձայն Հայաստանին հատկացվելու էր Վանի Բիթլիսի վիլայեթների մի մասը, Էրզրումը, Տրապիզոնի նավահանգիստը շուրջ 100հզ քկմ տարածք, և պետության ընդհանուր տարածքը կազմելու էր մոտավորապես 160հզ քկմ տարածք: Հայաստանը ելք էր ունենում դեպի ծով: Հետագայում սակայն պայմանագիրը չվավերացվեց: Թուրքիայում իշխանության եկած քեմալականները հրաժարվեցին ճանաչել Սևրի պայմանագիրը: Միջազգային իրադրության նոր պայմաններում նրանք մերձենալով Խորհրդային Ռուսաստանի հետ, ռուսների հետ կարողացան վերացնել հայոց պետականությունը և ասպարեզից հեռացնել այդ պայմանագրի հարցը:

Հ.Գ. Սևրի պայմանագիրը և դրա չիրագործումը ընդհանուր առմամբ հայ քաղաքական մտքի վերջին 2-3 հարյուր տարվա այպես կոչված «փրկիչներ» որոնելու տխրահռչակ քաղաքականության արդյունքն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել