Չկարողացա զսպել գայթակղությունս.
Ներկայացնում եմ փոքրիկ հատված «Խաղաղ անհնազանդության» տեսությանը վերաբերող և դեռ նոր մշակվող գրքից, որը շուտով հասանելի կլինի հայերենով: Հուսով եմ գոնե սա կարդալուց հետո որոշ տաքգլուխ ուռահայրենասերներ կհասկանան, թե ինչու եմ ասում, որ վերջին գործողություններով ամրապնդվեցին իշխանության դիրքերը:
«Շատ դեպքերում ծայրահեղ բռնաճնշումների մեջ ապրող հասարակությունը իրեն թույլ ու անզոր է զգում՝ անկարող դեմ դուրս գալ ճնշող համակարգին, քանի որ դա հիմնականում թվում է անհնար կամ չափազանց վտանգավոր: Հասարակությանն անհնար է թվում նման հզոր ուժին հաղթելու հավանականությունը: Դրա փոխարեն մարդիկ պարզագույն ջանքերով փորձում են ապրել այնքան լավ, ինչքան հնարավոր է: Այս պարագայում ճնշվող հասարակությունը մեծապես պասսիվ է:
Այս իրավիճակը սխալմամբ կոչել են «անտարբերություն»: Իրականում սա թվացյալ անօգնականության, անկարողության վիճակ է:
Անկարողության վիճակում գտնվող մարդկանց գործողությունների ցուցումներ տալիս պետք է առավելագույնս զգույշ լինել: Եթե այս փուլում մարդկանց այնուամենայնիվ դրդում են հասարակական դիմադրության, ինչը վեր է իրենց կարողություններից, կանխատեսելի պարտությունը կապացուցի, որ իրենց թուլությունն ավելի մեծ է, քան իրենք կարծում էին: Սրանից հետո երկար ժամանակ կպահանջվի, մինչև նրանք ի վիճակի կլինեն կրկին գործել»:
Հ.Գ. Հայերեն տեքստի համար շնորհակալություն Երանուհի Անտոնյանին, ով, վստահ եմ, որ այս գրքի վրա աշխատելուց հետո ամբողջությամբ կներգրավվի մեր «Խաղաղ անհնազանդութան» մեծ թիմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել