Ռուս- թուրքական հարաբերությունների դրական դինամիկային զուգընթաց, կրկին վատթարացել է իրավիճակը Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում:
Օգոստոսի 10-ի առավոտից մինչ այս պահը երկրի հարավ-արևելյան նահանգներում զոհվել են մեկ տասնյակից ավել և վիրավորվել երկու տասնյակից ավել թուրք զինվորներ: Թուրքական բանակը ենթարկվում է հարձակումների Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից Թուրքիայի հարավ-արևելքում:
Չորս զինվոր զոհվել է, իսկ ինը վիրավորվել, երբ PKK- ի զինյալները հարձակվել են ռազմական մեքենայի վրա Շըրնաք նահանգի Բեյթյուշշեբափ բնակավայրում:
Իրաքի հետ սահմանին , HABUR -2 սահմանային անցակետի մոտ, թուրքական կողմից տեղի է ունեցել պայթուն, որին հետևել է կրակահերթ, իսկ Հյուսիսային Իրաքի սահմանային անցակետի կողմից հրթիռային նռնակներ է արձակվել: Կան բազմաթիվ վիրավորներ, զոհերի և վիրավորների թիվը դեռևս ճշտվում է:
Կրկին Շըրնաք նահանգի Ուլուդերեի բնակավայրում թուրքական բանակի հինգ զինվոր է զոհվել, իսկ ութը ծանր վիրավորվել են զրահապատ ռազմական մեքենաների պայթեցման հետևանքով:
Դիարբեքիր նահանգի Լիջե և Քուլփ գյուղական բնակավայրերում PKK-ի զինյալների հարձակման հետևանքով զոհվել են երկու և վիրավորվել երկու թուրք զինվոր:
Վիարվոր զինվորներին Դիարբեքիրի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ժամանակ կրկին կրակահերթի տակ է ընկել վիրավորներ տեղափոխող զրահապատ մեքենան, որի հետևանքով վիրավորվել են վիրավոր զինվորներին տեղափոխող անձնակազմը:
Հաքքարի նահանգի Շեմդինլի և Յուքսեքովա քաղաքներում PKK-ի հարձակման հետևանքով վիրավորվել է յոթ թուրք զինվոր, որոնց տեղափոխել են Յուքսեքովայի քաղաքային հիվանդանոց:
Տվյալները հաղորդվում են օգոստոսի 10-ի թուրքական ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել