Առաջին ծիծեռնակը

Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի հերքել, որ դրական է գնահատել Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ Թուրքիայի առաջարկությանը։
Ու կարծես թէ չի էլ պատրաստվում դա անել։ Կարելի է ենթադրել, որ Հայաստանի շահերը այդ ձևաչափում ներկայացնելու է Ռուսաստանը։ Իսկ Հայաստանը համաձայն է???

«Մենք այդ ձևաչափը քննարկել ենք Ադրբեջանում հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը:

Այդ նախաձեռնությունը հնչեցվել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Ռուսաստանը նույնպես դրական է գնահատել այդ մեխանիզմը:
Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն:
http://168.am/2016/08/10/673427.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել