Սասնա ծռեր խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավվման խմորը դեռ շատ ջուր կտանի: Ի՞նչ դրսևորումներ լինեն, ինչ ձևակերպումներ էլ անենք, պետք է մի բան գիտակցված լինի, մասնավորապես Սասնա ծռերի ասոցացումը ԱՍԱԼԱ-ին: Այն հատկապես շաղկապված է Ալեք Ենիգոմշյանի թելերով, ով զինյալների գործողությունների ժամանակ գտնվելով դրսում, փորձում էր գործողությունների քաղաքական մասը ուժեղացնել:

Եթե Սասնա ծռերի ասոցացումը ԱՍԱԼԱ-ին հանրության շրջանում հիմնականում դրական մեսիջներ էր փոխանցում, ապա արտաքին խաղացողների դեպքում այն ավելի շատ տագնապ էր արտահայտում:
Ինչքան էլ հայ ժողովուրդը մշտապես ոգևորվել ու համակրել է ԱՍԱԼԱ-ին, ամեն դեպքում միջազգային հանրության գնահատականը ԱՍԱԼԱ-ի գործողությունների վերաբերյալ քաջհայտնի է՝ այն որպես ահաբեկչական կառույց էր դիտվում:

Այնպես էր, որ ԱՍԱԼԱ-ի գործոնի շեշտումը միջազային հանրության շրջանում ավելի է ուժեղացնում Սասնա ծռերի գործողության ահաբեկչական լինելու հանգամանքը. սա պետք է գիտակցեն այդ շարժման առաջ մղողները և իրենց ձևակերպումներում ու ասոցացումներում նրբանկատ գտնվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել