Հայկական վերածննդի վերածված ՕԵԿ-ն ու նրան միացած արբանյակ մարդ-կուսակցությունները և մարդ-ՀԿ-ները ընտրություններին ընդառաջ մանր բախումներ մեջ են:
Իսկզբանե նրանց ասվել էր, որ իրենց քաղաքական ուժը «ահռելի» ներկայություն է ունենալու խորհրդարանում, ինչը նշանակում էր, որ արբանյակ կուսկցությունների ղեկավարները ևս կհայտնվեն, սակայն որոշ ժամանակ անց վերջիններս սթափվել են, սկսել են գիտակցել, որ ՕԵԿ-ի հետ երկար ճանապարհ չեն կարող գնալ, առավել ևս՝ խոստումներն անիրատեսական են:

Ու հիմա «ռազբոռկաներ» են ընթանում, թե ովքեր են տեղ գտնելու խորհրդարանակն ցուցակի անցողիկ տեղերում: ՕԵԿ-ում նրանց մի մասին ցանկանում են առաջադրել ՏԻՄ ընտրություններում, սակայն հասկանալի պատճառներով այնտեղ հաջողություն գրանցելու հնարավորություն չունեն և դրանց լավագույն դեպքում մասնակցելու են օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել