Այս երիտասարդները միայն հինգ տարի առաջ դպրոցում անազատություն էին սովորում: ՀՀ դպրոցները մտավոր կալանավայրեր են, այնտեղ աշակերտների ձեռքից վերցնում են ազատ և անկաշկանդ մտածելու բնածին ունակությունները և փոխարենը ստերով ու պատրանքներով ապրելուն ընտելացնում: Նույնն է նաև հասարակական կյանքում, ուր առանց հավատալու "հավատում" են բոլոր մշակութային ստերին: Հետևաբար` փաստ/վերլուծություն/արժևորում/եզրահանգում կանոնը գոյություն չունի: Փոխարենը կա անորոշություն ամենուր և ամեն ինչի հանդեպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել