Պարզ է, որ տարբեր մարդկանց մոտ սեքսը տարբեր տևողություն ունի, սակայն գիտնականները փորձել են հաշվարկել սիրով զբաղվելու լավագույն ժամանակամիջոցը։ Համաձայն հարցման, որին մասնակցել է գեղեցիկ սեռի 1000 ներկայացուցիչ, անմիջական սեռական ակտը տևում է 10-14 րոպե, իսկ մինչև բուն ակտին անցնելը զույգի «շփումը» տևում է 5-9 րոպե:

Սեռական հարաբերությունները մի շարք առավելություններ ունեն: Նախ՝ օրգազմը նպաստում է արյան շրջանառությանը և առողջ պահում հյուսվածքները: Օրգազմը նաև բարելավում է քնի որակը և ուղեղն առողջ է պահում:

Բացի այդ, էնդոֆրին, դոֆամին և օգսիտոցին հորմոնների արտադրությունը բարձրացնում է տրամադրությունը՝ խոչընդոտելով ընկճախտի և սթրեսի առաջացմանը:

Բացի այդ, սիրով զբաղվելը միգրենից ազատվելու միակ միջոցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել