Hayeli.am-ը գրում է.

Թուրքիան կդադարեցնի Եվրամիության հետ միգրացիոն համաձայնության շրջանակում իր պարտականությունների կատարումը, եթե Բրյուսելը չհայտնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումների չեղարկման ամսաթիվը:

Այս մասին ասել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը:

Եվրոպական հանձնաժողովի վերջին զեկույցում, որում խոսվում է վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիայի կողմից պայմանների կատարման մասին, երկու կետ կա, որոնց իրականացման համար Անկարային ավելի շատ ժամանակ կպահանջվի, և հինգ կետ, որոնք անհրաժեշտ է իրականացնել մոտակա ժամանակներում: Այս պայմանների թվում է Թուրքիայում հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը: Ինչպես նշում է РИА Новости-ն` թուրքական իշխանությունները վիճարկում են հենց այս պահանջը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել