Խոստում, ծրագիր, Ձայների որս,
Թեկնածուներ, Հուժկու քարոզ,
Կարմիր ծովից մինչ Պարսից ծոց՝
Մովսես, Էպոս ու Երգ երգոց:
Քաղաք, գյուղեր, համայնք, Փողոց,
Բուհ ու դեկան, անգամ դպրոց,
Տնօրեններ, ժողով, ղժժոց,
Թարս խիյարներ ու մի ջերմոց:

Չոր Հացադուլ, Թաց եղանակ,
Քարոզարշավ անձրևի տակ,
Ինքնաբացարկ ու Ողջույններ,
Շուկայական անզուսպ կրքեր:

Սոցիոլոգներ, սոցհարցումներ,
սոցվճարներ ու սոցցանցեր,
Եթերաժամ, լրագրողներ
Ու եսիմ ինչ կետ էյ էմն էր:

Հիվանդ պահող, լացկան տիկնայք,
Լարված, ղրգված, մաշված կանայք,
Գալ ու լացել, տոն փչացնել,
Իսկ վերջում էլ, որ ի՞նչ անել:
Էլ մազ կտրել, էլ լողանալ,
Խլինք մաքրել, Ոռը լվալ
Կամ փող լվալ, կամ էլ ուղեղ՝
Չեբուռաշկից մինչ Մեծ Մհեր:

Իննսունոց պարզ կրակոց,
Կամ տան բակում բարդ կրակոց,
Մկանային ամուր հյուսվածք,
Մ(ու)կանային հապշտապ վարկած,
Մասոն, Մոսսադ ու ԿաԳեԲե,
Սռոկ նստած Բառիգ-քիլլեր՝
Գել ու գազան ժողվել բերել,
Սասնո Դավթի դուռն են չոքել:

Դիմում, մերժում, բողոք ու լաց Պաշտոնական քայլեր գծված:
Սովխոզ, Կոլխոզ, Ռայոնում այց,
Գինի, իկռա և աղ ու հաց:
Բութ ակնարկներ, սրված հարցեր,
Առկա թափուր աշխատատեղ,
Աշխատավարձ, մուտիլովկեք,
Կամ էլ թամբալ, թույլ վարորդներ:

Գալահամերգ, Գալա-ԹիՎի, Գալալուրեր, Գալակտիկա
Վերևում՝ դուք, ներքևում՝ չկաք,
Հնարավոր է…որ մեզ  մոռացա՞ք,
Ձեզ հետ տանել դեպ ապահով մեր մայր ցամաք,
Լոկ 100 Քայլ մինչ հաղթանակ,
Կարմիր ծովով, Միջագետքով ապա Եփրատ հետո Բինգյոլ:
Որ խառնվենք պարզ ջրերին, մինչև Արաքսն խելացնորհ:
Ու ողողենք հին Նաիրին, Արցախ, Տավուշ ու Արմավիր,
Ծոփք ու Գուգարք,  Աղձնիք, Ուտիք… ……………………………..
Արա դե Գեղարքունիք, Սյունիք թողիք՜:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել