Աստված սեր է, այդ պատճառով էլ այսօրվա ընթերցվածքը մեզ հուշում է, թե պահքի այս շրջանին ինչպես պիտի վարվենք մեր մեծ և փոքր անօրեն արարքների հետ: «Անօրենը, եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմածություն անի, - ապրելով ապրելու է ու չի մեռնելու»: Այսպիսով` մեզ մշտապես Սիրուց առիթ է տրվում ետ դառնալ մոլոր ընթացքներից դեպի արդարություն և ճշմարտություն, որոնք և երաշխավորն են մեր հավիտենական կյանքի: Որովհետև Աստված մեղավորի մահը չէ, որ տենչում է, այլ զղջումն ու դարձը չար ճանապարհից: Տիրոջ ողորմությունն անբավ է, և մարդու զղջման կայծն իսկ բավարար է, որ Բարձրյալը վերստին իր գիրկն առնի իր անառակ որդուն: Ուստի մեզ գործակից ունենանք Բարձրյալին` արդարություն գործելու և ողորմածություն անելու, և Նա միշտ գրկաբաց կսպասի Իր ողորմությամբ` մեզ ետ առնելու իր լույսի և շնորհի մեջ: Եկեք պահոց այս շրջանում վերագտնենք մեր տեղը Աստծու հայացքի առջև և ապրելով կապրենք: (հատված «Օրվա խորհուրդը. Մեծ պահքի ամենօրյա խորհրդածություններ» իմ գրքից)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել