Հյուսիսկորեացի մարմնամարզուհի Հոն Ջոն Յունը, հայրենիք վերադառնլուն պես հնարավոր է մահապատժի ենթարկվի։ Բանն այն է, որ նա համաձայնվել է սելֆի անել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Լի Ին Ջունի հետ։

Վերջին շրջանում Հյուսիսային Կորեայում հարավկորեացիների նկատմամաբ բարեհամբույր վերաբերմունքը դիտվում է որպես ազգի դավաճանություն։ Երկրի օրենքներով դա պատժվում է մահապատժով։

Կիմ Չեն Ինն վերջին տարիներին հազարավոր մարդկանց է ուղարկել ուղղիչ աշխատանաքային ճամբարներ` օրական 16 ժամ աշխատելու` թեթև հանցագործությունների համար։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ մարդկանց բանտ են նստեցնում հարավկորեական ֆիլմեր և պոռնոգրաֆիա դիտելու, ինչպես նաև Աստվածաշունչ կարդալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել