ՀՀ իշխանությունները ժողովրդի զայրույթը մեղմելու համար որոշել են ցուցադրական քայլեր կատարել՝իրական մեղավորներին թաքցնելու նպատակով..."Սասնա Ծռեր"-ի կապիտուլյացիայից հետո որոշ բարձրապաշտոնյաներ սեփական խայտառակ բացթողումները իրենց ենթակաների վրա բարդելու համար սկսեցին նրանց պաշտոնազրկման գործընթացը...ՊՊԾ գնդից որոշներին ազատեցին աշխատանքից,Երևանի մի քանի շրջանների ոստիկանապետերի,իսկ այսօր էլ գործազուրկ դարձավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը...Շատ հետաքրքիր է,ի՞սկ ով է պատասխան տալու այն բանի համար,որ Երևանում տեղակայված և ռազմավարական նշանակություն ունեցող ՊՊԾ գունդը ավելի վատ է պաշտպանված, քան որևէ օլիգարխի Երևանում գտնվող պալատ...Ինչու՞ ՀՀ ոստիկանությունում չգիտեին այդ խայտառակ փաստի մասին և հիմա նոր են այն բացահայտել...Պետք է ասեմ,որ բախտերս բերեց,որ գրավողները հայեր էին...Բա՞ որ արտերկրից ժամանած ինչ-որ ահաբեկիչներ դա անեին...Պատկերացնու՞մ եք ինչ կլիներ...Այդ ՊՊԾ գունդը նույնիսկ ավելի վատ էր պաշտպանված,քան Երևանում դեպի Կասկադ տանող փողոցները,որտեղ գետնի տակից դուրս են ցցված արգելապատնեշներ...Բա՞ մի հատ էլ դրանցից ՊՊԾ գնդի և այլ ռազմավարական օբյեկտների դիմաց չտեղադրեին...
Ենթականերին ազատելով ոչ մի հարց չի լուծվի...Պետք է պատասխանատվության ենթարկվեն այդ ենթակաների "վերևները"...Քանի դեռ այդ "վերևներին" հաջողվում է իրենց սեփական սխալները ուրիշների վրա բարդել և ուրիշների կարիերայի հաշվին իրենց պաշտոնները պահել,այս երկրում ոչինչ չի փոխվի...Ըդհակառակը՝լճացումն ավելի սարսափելի չափերի է հասնելու...
Հ.Գ.Ես չգիտեմ ով է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին խորհուրդներ տալիս,բայց կասեմ,որ շատ վատ խորհրդատուներ ունի հանրապետության նախագահը...Նրանք ամեն ինչ անում են,որ ժողովրդի և նախագահի միջև առաջացած անդունդն ավելի խորանա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել