ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության տեղեկացմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին վարչապետի որոշումով տրամադրվել է 28-օրյա արձակուրդ։ 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 29-30-ին Սարի թաղի և Խորենացի փողոցներում ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների հետ կապված  ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննության արդյունքում կասեցվել է Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանի՝ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբոր լիազորությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել