Երևանի ոստիկանապետի թեկնածուի անունը հայտնի է: 

Այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին:

Մարտիրոսյանը այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխվելու է Երևան:

Սարգիս Մարտիրոսյանը 2015-2016 թթ. եղել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, իսկ ոստիկանության պետի 2016 թ. մարտի 2-ի հրամանով նշանակվել էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել