Արդեն մի քանի օր Հալեպ քաղաքը գտնվում էր սիրիական կառավարական ուժերի շրջափակման օղակում, որը գնալով սեղմվում էր:

Մի քանի ընդդիմադիր կառույցներ (այդ թվում Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամը (նախկին Ջաբհաթ ալ-Նուսրա)) օրեր առաջ հայտարարել էին, որ սկսում են Հալեպի շրջափակումը ճեղքելու օպերացիան:

Հալեպից ստացվող տեղեկությունները հուսադրող չեն՝ Սիրիայի ընդդիմադիրները ճեղքել են Հալեպի պաշարումը՝ հայտարարելով, որ արդեն բաց է այն ճանապարհը, որը տանում է դեպի իրենց կողմից վերահսկվող Հալեպի թաղամասերը:

Եթե տեղեկությունները հաստատվում են, ապա կարելի է փաստել, որ չնայած օդային աջակցությանը, ցամաքում, հատկապես Հալեպի մոտ, կառավարական ուժերի ռազմգործողություններից դեռևս սպասելիքները շատ են, իսկ քաղաքի մի մասը դեռևս վերահսկվում է է ընդդիմադիր կառույցների (դրանց թվում նաև իսլամական ծայրահեղ արմատական ուժերի) կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել