1. Նախ երթուղայինի մեջ 69 հոգով մի տեղավորվեք: Կողքից այնպիսի տպավորություն է, որ 69 եք անում:

2. Ավելի հաճախ լողացեք: Հետևեք հիգիենայի կանոններին:

3. Գետնին աղբ մի թափեք: Ծառերին վնաս մի տվեք: Ով ծառերին վնաս է տալիս և կտրում է, ավելի լավ է՝ իրեն կտրտեն:

4. Մի թքեք ոչ մի տեղ: Ոչ մեկին հաճելի չէ այդ թքած տեղերով անցնել:

5. Կարմիր լույսի տակով մի անցեք: Բան չունեմ ասելու` հնարավոր է, որ հերոսություն եք ուզում գործած լինել, բայց ամեն դեպքում գեղեցիկ չէ:

6. Փողոցում քայլելուց զիջեք միմյանց: Ձեզ չգիտեմ ինչի տեղ մի դրեք:

7. Մեքենա լակոտավարի մի քշեք քիթներդ ցցած: Կարող է մի օր ձեր քիթը ամեն ինչի հետ միասին վարի գնա:

8. Խանութ կամ նմանատիպ այլ վայրեր մտնելուց հերթ պահեք:

9. Փողոցում թարս մի նայեք մարդկանց ու զննեք: Օրինակ` թե ով ինչ է հագել: Ով ինչպես կարողանում է, այդպես էլ հագնվում է:

10. Աղջիկների ետևից ռեպլիկ մի թողեք: Իհարկե, խոսքս վերաբերում է տղաներին:

Թերևս էլի շատ կանոններ կան, որոնք կարող եմ թվարկել, բայց վերին նշվածները շատ կարևոր են ըստ իս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել