Հովհաննես, դու դարձյալ նույն էշն ես քշում, ինչ որ գրեթե մեկ տարի առաջ, տղաս: Չգիտեմ էլ, ինքդ քե՞զ ես ցանկանում համոզել, թե՞ մարդկանց ես փորձում ներշնչել քո գոյության, քո ԱՆՁԻ «կարևորությունը»: Չափազանց տարօրինակ, եթե ավելին չասենք, վարքագիծ ես որդեգրել: Անվերջ ԵՍ, ԵՍ, հա ԵՍ: Նայիր նյութի տողատակին և Արարչի կողմից քեզ պարգևված մտքի զորության ու ունեցածդ տրամաբանության չափաբաժինն անգամ բավարար կլինի հասկանալու համար ասածներիդ ճշմարտացիությունն ու մարդկանց` քո հասակակիցների և կարծեցյալ «երկրպագուների» վերաբերմունքը քո անձի, առավել ևս քո գլոբալ «աշխարհայացքային» մտորումների հանդեպ:
Ահա խնդրեմ, Հովհաննես ջան: Այս պահին քո մտորումները դիտել են հազար հոգի և հավանել է ընդամենը մեկը: ՄԵԿՆ է հավանություն տվել, տղաս, դա քեզ որևէ բան ասո՞ւմ է, թե՞ ոչ: Կարծում եմ, եթե մտորելու, այն էլ բարձրաձայն մտորելու բան ունես, Հովհաննես տղա, այս մասին խոսիր, մարդիկ էլ հասկանան և փորձեն կարեկից լինել քեզ, քանզի քո հիմիկվա կարծեցյալ ճանաչված ու մեծարված վիճակից բխած խոսքերիդ փոխարեն, միայն ապաշխարության խոսքեր պիտի որ հնչեին, եթե իհարկե դու և քո նմանները` այս երկիրը ԴԺԲԱԽՏԱԲԱՐ դեռ չլքած այն քո ճանաչած տասից հինգ ընկերները՝ հայկոները, մկոներն ու էլչգիտենինչոները, հասել եք գիտակցման մի այնպիսի վիճակի, որ կարողանայիք հասկանալ գոնե, թե ինչ ավերածութուն եք իրականացրել հայության «մշակութային» անվանվող դաշտում, ինչպիսի կործանարար ազդեցություն եք ունեցել մատաղ սերնդի դաստիարակման գործում: Մի ամբողջ սերունդ եք փչացրել ու շարքից հանել և այսօր էլ տարաբնույթ «բարի», գիտակցված թե ոչ, կարևոր չէ, ազգը ամբողջովին հետաճի տանող ներսի և դրսի քեռիների ֆինանսական հոգածությամբ նույն բանն եք անում` ամեն բան ապականում եք ու արժեզրկում, դարձնում ծաղրի ու ծիծաղի առարկա`ինչ է մի երկու կոպեկ փող եք աշխատում: Լավ, երկու կոպեկ չէ, ասենք լավ էլ վճարում են, սակայն արժե՞ արդյոք: Չէ՞ որ ինքներդ էլ լավ պատկերացնում եք, թե ինչ եք անում, ՔԱՂՔԻ տղերք եք, շրջում ու տեսնում և երևի ուրախանում էլ եք ՁԵՐ «արվեստի» ազդեցության համար մարդկային մեծ զանգվածների վրա: Բայց հարյուր տարի կամ ավելի պակաս ժամանակ անց այդ նույն մարդիկ կամ նրանց սերունդները հասկանալու են իրենց թերարժեքության, թող ներվի, նաև դեբիլության պատճառները, փնտրելու, գտնելու և թքելու են, Աստված ձեզ երկար կյանք տա, իհարկե, ձեր շիրիմներին: Ասում ես՝ «ես սիրում եմ մարդկանց»: Տղաս, մարդկանց սիրելով չի կարելի նրանց զավակներին ու թոռնիկներին ապականել, պղծել ու դեգրադացնել այն աստիճան, որ այլևս ուրախություններից ու զվարճանքներից, երգելներից, պարելներից, քաստինգներից ու գլամուրային երեկոների մասնակիցը լինել երազելուց զատ այլ որևէ արժեք այս կյանքում չճանաչեն: 
Քո տասից հինգ այստեղ մնացած ընկերներիդ հետ ահա ա’յս մասին խորհիր ազատ ժամանակ, Հովո ջան:

Մաս առաջինը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել