Բաղադրիչներ
- շաքարավազ - 1 բաժակ
- ջուր - 5 բաժակ
- ելակ - 500գր
- հյութ կիտրոնի - 1 բաժակ
- օղի - 1 բաժակ
- Ելակը բլենդերով տրորում ենք, և ստացված խյուսը կիտրոնի հյութի հետ լցնում սառույցով լի սափորի մեջ:
- 1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ ջուրը կաթսայում խառնում ենք, դնում կրակին ու տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Ստացված օշարակը սառեցնում ենք և ավելացնում ելակի ու կիտրոնի խառնուրդին: Այնուհետև ավելացնում ենք մնացած սառը ջուրը (4 բաժակ):
- Դե իսկ վերջում ավելացնում ենք օղին:
- Այս համեղ լիկյորը մատուցում ենք կիտրոնի կտորներով: Բարի ախորժակ:
Հետևե՛ք մեր խորհրդին և հատկապես ամառային շոգ օրերին ելակով լիկյոր վայելեք: Համոզված եղեք, որ այն կառույգացնի Ձեզ և կվերականգնի աշխատունակությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AF%D5%AB%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE-%D5%AC%D5%AB%D5%AF%D5%B5%D5%B8%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել