Տարբեր հիվանդությունների պարագայում անհրաժեշտ դեղամիջոցներ և խորհուրդներ ներկայացնող Healthy Living House-ն անդրադարձել է երիկամների, միզուղիների և միզապարկի հետ կապված խնդիրներին` առաջարկելով հյութի բաղադրատոմս, որն օգնում է մաքրել միզուղիներն ու երիկամները:

Երիկամները դուրս են մղում օրգանիզմ մտնող վնասակար նյութերը` օրական 200 լիտր արյուն մաքրելով: Իսկ երիկամների համար առաջնային թշնամիներ են համարվում կենդանական սպիտակուցները, ալկոհոլային խմիչքները, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, կոֆեինը և ծխախոտը:

Երիկամները մաքրելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել, սակայն կարելի է նաև օգտագործել հետևյալ բաղադրությամբ ըմպելիքը, որը պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 1 կիվի
  • 1 բանան
  • 0.5 կիտրոնի հյութ
  • ½ բաժակ ընկուզեղեն
  • ½ ճաշի գդալ մաղադանոս
  • 1 բաժակ ջուր

Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները տեղադրել բլենդերում և հարել: Ստացված հյութը պետք է ըմպել ամեն օր առավոտյան` դատարկ ստամոքսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել