Աշխարհն արդեն պաշտոնապես ընդունեց, որ Ռուսաստանին վերջին տարիներին հաջողվել է հասնել նկատելի հաջողությունների տեղեկատվական պատերազմում: Ի տարբերություն սովետական տարիների, ուղղագիծ պրոպագանդան փոխարինվել էր ավելի նուրբ տակտիկական հնարքների, հիմնականում դեզինֆորմացիայի տարածման ձեւով
- իրականության թեթեւակի խեղաթյուրում, փաստերի պարզ տրամաբանական կապը բարդացնելու համար,
- դավադրության բազմապիսի տեսությունների միջոցով առողջ դատողությունը խաթարելու համար,
- իրական նպատակները թեթեւակի նենգափոխելով դրանց կատարումը անհնարին դարձնելը
- կեղծ օրակարգերի ու կեղծ գործիչների ագրեսիվ ներդրում
- շշուկով տարածվող ենթագիտակցական վախերի ներդրում, ու դրա միջոցով հուսախաբության, տոտալ անվստահության ապահովում:

Այս ամենը շատ ուժեղ կերպով կիրառվել է նաեւ Հայաստանում: Դրա պիկը մենք տեսանք մի քանի օր առաջ, երբ ուղղաթիռների հայտնվելու հետ միասին ամբողջ համացանցը ու բազմաթիվ խորը թաքնված "գործակալներ" անցան տոտալ հոգեբանական գրոհի: Եւ սա շարունակվում է նաեւ այսօր՝ պակաս ինտենսիվությամբ, բայց ամեն օր փոխվող հնարքներով:

Չնայած իրավիճակի թվացյալ ողջ բարդությանը, այսօր, առավել քան երբեւէ, հեշտ է զանազանել խաբեբաներին, պատեհապաշտներին ու ռուսական բացահայտ ու թաքնված գործակալներին:

Հայաստանն ունի մի օրակարգ, որ ապրիլյան պատերազմով ակնհայտ է դարձել, իսկ Սասնա Ծռերի միջոցով ձեռք է բերել առաջնային նշանակություն ու համարյա միարժեք լեգիտիմություն: Այդ օրակարգն է՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ - ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ:

Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ կփորձեն շեղել այս օրակարգը, անկախ նրանից քաղաքական, մարդասիրական, կրոնական, գեղագիտական, թե այլ պատրվակով, թիկունքից դաշույն են փորձում խրել Հայաստանի Անկախ Հանրապետության ու Հայերի հաղթանակի գործին:

Սա անհրաժեշտ է հիշել ամեն օր ու ամեն վայրկյան, անկախ նրանից, թե ինչքան էմոցիոնալ կամ հռետորական տաղանդով է օժտված տվյալ "գործիչը":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել