Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին rusarminfo.ru-ին մեկնաբանել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հայտարարությունը, որում վերջինս պահանջել էր Ժիրինովսկուց ներողություն խնդրել Հայաստանից այն բանի համար,որ Life.ru-ին մեկնաբանելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ֆաշիստ Ժիրինովսկին հայտարարել էր."Թքած Հայաստանի վրա ևս..."
Ցավոք, rusarminfo.ru-ի լրագրողը հարցազրույցի ընթացքում շատ կոպիտ սխալ արեց և չհիշեցրեց Ժիրինովսկուն "Հայաստանի վրա ԹՔԱԾ ունենալու" մասին վայրահաչությունը,որով թույլ տվեց ռուսաստանյան քաղաքական դաշտի գլխավոր ԴԵՄԱԳՈԳԻՆ լիովին այլ ուղով տանել հարցազրույցը և այնպես շուռ տալ ամեն ինչ,որ վերջում պարզվեց,որ հայերն ու Հայաստանն են անշնորհակալ գտնվել Ժիրինովսկու նկատմամբ...Ժիրինովսկու նման ամբոխավարն այնպես էր երես տալիս մեզ,որ կողքից լսողը իրոք կարող էր մտածել,որ Հայաստանը գոյություն ունի Ժիրինովսկու շնորհիվ..."Թքած Հայաստանի վրա ևս..."-ը մի կողմ դնելով՝ Ժիրինովսկին ամեն ինչ իրար խառնեց,բայց մի պահ անկեղծացավ և բացահայտեց,որ ՀԻՄԱ ԴԵՄ է,որ Արցախը լինի Հայաստանի մաս և իր ջանքն ու եռանդը ուղղել է ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի սերտացնելուն...
Հուսով եմ ՀՀ ԱԳՆ-ը Ժիրինովսկու այս հայտարարությունից հետո նրան կհայտարարի պերսոնա նոն գրատա...Եթե մենք այս խեղկատակին ներենք,ոչ ոք չի կարող մեզ խոստանալ,որ վաղը մի այլ շովինիստ "ռուս" պատգամավոր կամ պաշտոնյա չի ցանկանա ոչ միայն թքել,այլև մի այլ բան անել Հայաստանի վրա...
Ի սկզբանե մեր ԱԳՆ-ը և մեր դեսպանատունը Մոսկվայում սխալ գտնվեցին,որ Ժիրինովսկու նման ստահակ դեմագոգից ինչ-որ բան պահանջեցին...Երևի մտածեցին,թե դիմացինը դաստիարակված է և կընդունի իր սխալը...
Նրան ընդամենը պետք էր պերսոնա նոն գրատա հայտարարել միայն "Թքած Հայաստանի վրա ևս..." արտահայտության համար և ՎԵՐՋ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել