Հայաստանն Իրանի համար անվտանգության տեսակետից տարանցիկ ճանապարհներից թերևս ամենահարմարն է, և ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանն իր տեղն ունի նոր ձևավորվող Հյուսիս-հարավ միջանցքում:
Ոչ վաղ անցյալում Թուրքիան Իրանի թիվ մեկ տարանցիկ ճանապարհն էր համարվում: Երբեմնի շահավետ այդ երթուղին այսօր իրանական բեռնատար գնացքների և մեքենաների վրա հարձակման հարթակ է դարձել:
Թուրքիայի օրինակն աչքի առջև ունենալով՝ Իրանը չի բավարարվում միայն Ադրբեջանի հետ համագործակցությամբ, մի երկրի, որը ռազմավարական հարաբերություններ ունի իր թիվ 1 և թիվ 2 թշնամիների՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ:
Իրան-Ադրբեջան-Ռուսաստան առանցքին զուգահեռ ձևավորվում է մեկ այլ միջանցք, որը սկսվելու է Պարսից ծոցից, Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով հասնելու է Վրաստան, այնուհետև Փոթիի և Բաթումիի միջոցով կկապվի Սև ծովին, այնուհետև Բուլղարիայի ճանապարհով՝ Վարնայի և Բուրգասի նավահանգիստների միջոցով պետք է կապվի Արևմտյան Եվրոպային:
Իրանը պարզապես շտապում է, Հասան Ռոհանին մի քանի ամիս ժամանակ ունի, եթե հիմա ադրբեջանական ուղղության հարցը չլուծվեց, ապա դժվար է կանխատեսել, թե նախագահական ընտրություններից հետո ինչպիսի իրավիճակ կստեղծվի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ երկրի ներսում:
Հ.Գ. Իրանը ներկայում կանգնած է արտաքին լուրջ սպառնալիքի առջև: Միայն երկու ամսվա ընթացքում Իրանի անվտանգության ուժերն ավելի քան մեկ տասնյակ ահաբեկչական խմբավորում են վնասազերծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել