Հասում մարդիկ , երբ լուրջ դեմքով փորձում են երկրում կատարվում ամեն վատ բանի մեջ ազգին մեղադրել, մարդու նեռվերա քայքայվում՝ ազգը արժանիա իրա ղեկավարներին, սաղ էս ազգնա մեղավոր, 5000 դրամով ընտրություննա մեղավոր...Այս ազգը ի՞նչ պետք է աներ, որ չի արել: Թերևս ամենագլխավոր բանը , որ կարող էր աներ շարքային քաղաքացին դա իր սեփական հողը պահելն էր: Հողը արյան գնով պահել է ու դեռ քանի տարի էլ պայքարում է այդ հողի համար:

Հիմա խեղճը ո՞նց կիսվի: Մի կեսը թուրքի դեմ պայքարի, մյուս կեսը երկրի ներսում: Այդ դեպքում երկու դիրքերում էլ կպարտվի: Ազգը ընտրել է միասնական թուրքի դեմ պայքարը, որից հետո իրեն պետք է ձեռքերի վրա պահեն, բայց չի գնահատվում, չեն գնահատում ու փոխանակ չգնահատողին քննադատենք, մենք ազգին ենք քննադատում՝ դու պառտավոր ես միշտ պայքարես, գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ:

Երևի ամերիկացիք մեզանից արդար են ապրել, ֆրանսիացիք մեզանից համախմբված են եղել: Գնացեք այդ ձեր արդար ու համախմբված երկրներում փորձեք 100 հոգի հավաքել, ովքեր պատրաստ են սեփական հողի համար մեռնելու: Կամ գտեք նենց մարդու, ով պատրաստ է 25 տարի ապրի պատերազմի մեջ, ով որդուն բանակ ուղարկելուց վստահ չի լինի , որ հետ կգա:

Այս ազգը տենց մեղք , որտե՞ղ գործեց, որ ամեն ինչ գցում ենք ազգի վրա: Ուղղակի տենց ասելը ավելի ապահով է , անշառ գործ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել