Այդքան սպասված ու շանտաժի առարկա դարձած ձայանգրությունն արվել էր ամսի 29–ին, տղերքը հանձնվել են ամսի 31–ին։ ՈՒ Վարուժանի ասելով` գրոհա եղել, ամբողջ օրը կրակել են, ռումբեր են գցել, ու կոպիտ ասած, ինչ որ տեղ էլ ստիպված, քանի որ ուժերը անհամաչափ են եղել, հանձնվել են։ Վիտալի Բալասանյանի` ծռերին քցելու մասին չէի շտապի խոսալ, որովհետև 2 օրվա մեջ շատ բան կարա փոխված լինի։ ԱԱԾ–ն էլ էր մի քանի օր շարունակ վերջնաժամկետ տալիս, որ հանձնվեք, քրգործ, հետապնդում չի լինի։ Չհանձնվեցին նշված ժամկետում։ Հետո էլ չխոստացավ, հայտարարեց, որ գրոհելու է։ Հիմա ասում են ԱԱԾ–ն խաբեց, քցեց տղերքին, քրգործ հարուցվեց։ Նույնն էլ ձայնագրության հետ կապված։ Գուցե, եթե ամսի 29–ին դնեին զենքերը, լիներ հանդիպում, բայց չդրեցին։ Հանձնվեցին, ձերբակավեցին, և նոր հիշվեց, որ բան էին պայմանավորվել կամ ցանկացել պայմանավորվել։
ՈՒ անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե հանդիպելու դեպքում ինչ են խոսելու Սեֆիլյանն ու Սարգսյանը։ Ինչպես կասեր Տիգրան Թորոսյանը` բան ունե՞ք ասելու, էն ժամանակ ասեիք։ Չուգասզյանին այսօր տվել էին այդ հարցը, էնքան էր լղոզել պատասխանը, որ ինքն էլ էր խառնվել իրար, վերջում էլ, թե` Ժիրայրն ավելի լավ կպատասխանի ձեր հարցին։
Նման մի հանդիպման արդեն ականատես եղել ենք` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Եթե սցենարը նույնն է` պետք չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել