ՉԵՄ ՀԱՎԱՏՈւՄ, որ Վիտալի Բալասանյանը կարա տղերքին քցած լինի: Նայել եմ տեսանյութը, նենց զգացողություն ունեմ , որ գեներալ Բալասանյանը ևս խաբվածա ու իրան էլ են քցել: Մանավանդ ձայնագրության մեջ ոչ մի կոնկրետ բան չի ասում , մենակ խոստանումա, որ հանձնվելուց տղերքին բռնության չեն ենթարկի , չեն խոշտանգի: Այդպիսի դեպք դեռ չի գրանցվել, մնացածի մասին ասում էր, որ կճշտի , կխոսա կամ չի կարող կազմակերպի:

Արայիկ Խանդոյանը , Բալասանյանի հետ խոսալուց օգտագործում էր ՝ Վիտո ջան , ախպերս, ցավդ տանեմ, իսկ Վարուժան Ավետիսյանը՝ պարոն գեներալ դուք կարող եք, սա փաստում է , որ տղերքը Բալասանյանին վստահել են ու շատ ջերմ են եղել հետը: Հաստատ, զորամաս գրաված տղերքը կզգային , որ Բալասանյանը խաղերա տալիս ու փորձումա իրանց խաբի:

Համենայնդեպս ես ավելի լուրջ ձայնագրության էի սպասում: Վիտալի Բալասանյանը այդ նույն բառերը նաև տեսախցիկների առաջ է ասել: Իմ կարծիքով նա նույնպես խաբված է, բայց շատ եմ ցանկանում , որ ինչ-որ ձև բացատրություն տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել