Քաղաքական գործընթացների մասին խոսելիս` շատ հաճախ ակամայից բախվում են քաղաքական լիդերի գործառույթների հետ` դրական կամ բացասական հետևանքներով:
Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում:

Քաղաքական լիդերը իշխանություն ունի որոշակի թվով մարդկանց վրա, հմուտ է այն քաղաքական գործունեության մեջ, որի կատարումը նա պետք է կառավարի, ունի ծրագրեր, վճիռներ կայացնելու, այն իրագործելու զարգացած ընդունակություն:

Քաղաքական լիդերության ֆենոմենի վերլուծությունը հնարավոր է դառնում միայն օբյեկտի բնորոշումից հետո: «Լիդեր» բառը ծագում է անգլիական «to lead»` տանել բայից, leader` տանող: Եվրոպական այլ լեզուներում «a leader» հասկացության համանմանը գոյություն չունի: Ֆրանսիական «chef» բառն իրենից ավելի ավտոկրատ, ավելի հիերարխիկ, որոշակի թիմային կառուցվածք է ներկայացնում, որն իր մեջ ներառում է հենց «leader» հասկացությունը:

Վերջին շրջանում բավական մասսայականություն ստացած «decideur» հասկացությունը (բառացի` որոշում ընդունող) արդեն իր իսկ իմաստով կապված է միայն որոշումների ընդունման ոլորտի հետ:

Շառլ Դը Գոլի սիրած «guide» բառը (ֆրանսերենից կարելի է բառացիորեն թարգմանել որպես ղեկավար) ոչ բոլորի կողմից է ընդունված և ավելի հաճախ օգտագործվում է էքսկուրսավար բառը բնորոշելու համար:

Գերմանական «fuhrer»-ը (ֆյուրեր, վոժդ) պատմական հայտնի պատճառներով ունի բացասական զգայական երանգ և նույնպես անգլիական տարբերակի համարժեքը չէ:
«Լիդեր» հասկացությունը հոգեբանական բառարանը բացատարում է հետևյալ ձևակերպմամբ. խմբի անդամ, ով իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունել նրա համար կարևոր իրավիճակներում, այսինքն՝ առավել ավտորիտար անձ, ով կենտրոնական դեր է կատարում խմբում համատեղ գործունեության և հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ցանկացած քաղաքական բարդ իրավիճակում հատկապես կարևոր է իրատես և արագ կողմնորոշվող լիդերի դերակատորությունը, քանի որ հենց նա է պատասխանատու տվյալ իրավիճակի, նաև մարդկանց կյանքի անվտանգության համար:

Հ.գ. ՀՀ քաղաքական դաշտում հաճախ տեղի են ունենում գործընթացներ, որտեղ կարևոր և բեկումնային որոշումներ կայացնելու ժամանակ ինչ-որ «լուրջ» պատճառներ և անբացատրելի իրավճակներ խոչընդոտում են լիդերների ճշգրիտ կողմնորոշմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել