Բաղադրիչներ
- ալյուր - 1,5 բաժակ
- սպիտակաձավար - 1,5թ/գդ
- սոդա - 1/4թ/գդ
- կեֆիր - 1ճ/գդ
- ջուր - 2 բաժակ(տաք)
- շաքարավազ - 1,5 բաժակ
- հյութ կիտրոնի - 1թ/գդ
- ձիթայուղ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:
- Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:
Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի: - Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղը ու դնում միջին կրակի վրա:
Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքաված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը: - Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա(որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:
Ի դեպ, օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BB%D5%A1%D5%AC%D5%A5%D5%A2%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել