Ամերիկյան Boston Herald-ն իր ընթերցողներին տեղեկացնում է,թե ինչպես են իրենց ամառային արձակուրդներն անցկացնում ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի դուստրերը՝18-ամյա Մալիան և 15-ամյա Սաշան...Մալիան այս տարի որոշել է ամառային արձակուրդները "տրամադրել" պարերին և պարում է բազմաթիվ երաժշտական փառատոններում...Իսկ Սաշան որոշել է աշխատել Մարտաս-Վինյարդ կղզում գնտվող "Նենսի" ռեստորանում: Այս կղզում սիրում են հանգստանալ նրա ծնողները...Սաշայի աշխատանքային օրը սկսվում է 7:30-ին և ավարտվում 11:30-ին...Առավոտյան գալով աշխատավայր՝ Սաշան մաքրում է ռեստորանի սրահը՝այն նախապատրաստելով այցելուների ժամանմանը,հետո աշխատում է դրամարկղի վրա,մեկ-մեկ էլ էքսպրես պատուհանն է սպասարկում...Ըստ Boston Herald-ի լրագրողի՝ Սաշան մատուցողուհի կաշխատի ռեստորանում մինչև օգոստոսի 6-ը,երբ նրա ծնողները կժամանեն կղզի՝ երկշաբաթյա արձակուրդն այնտեղ անցկացնելու համար...
Հիշեցնեմ,որ Օբամայի ավագ դուստրը՝Մալիան,երկու տարի առաջ ամառային արձակուրդներին աշխատում էր Ստիվեն Սփիլբերգի մոտ՝որպես պրոդյուսերի ասիստենտ...
Դուք պատկերացնու՞մ եք,որ մեզ մոտ շատ պաշտոնյաների կամ օլիգարխների երեխաներ ԱՇԽԱՏԵՆ բառիս բուն իմաստով...Նրանք դա դիտում են որպես "զապոդլո", քանի որ իրենց՝ շատ դեպքերում դուրսպրծուկ ծնողները աշխատանքը դիտում են որպես ստորացուցիչ երևույթ...Նրանք ծնվել են վայելելու և ծնողներից պաշտոնը ժառանգելու համար...Դրա համար էլ Հայաստանը այս վիճակում է, քանի որ մեր պաշտոնյաներից և օլիգարխներից շատերի ժառանգները չգիտեն "փողի ղադրը"...Նույնիսկ ասեկոսեներ են պտտվում, որ Հայաստանի օլիգարխներից շատերի վարորդները իրենք են վարորդ պահում...
Այս ամենը հաշվի առնելով էլ՝ կարելի է բացատրել,թե ինչու ստրկատիրական ԱՄՆ-ն դարձավ "երկիր",իսկ մեր ԵՐԿԻՐ Հայաստանը այս 25 տարվա մեջ վերածվեց ֆեոդալական պետության,որտեղ ամեն թափթփուկ իրեն ազնվական է երևակայում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել